16.10.2024|
07:35
Աշնանային անձրևների սեզոնն է, անտառային ցեխոտ ճանապարհները բեռնատար ավտոմեքենաների համար դարձել են անանցանելի։ Տավուշի գյուղերում տները ձմռանը ջեռուցում են վառելափայտով, գյուղացիների տների մեծ մասում գազով աշխատող ջեռուցման համակարգեր տեղադրված չեն։ Անտառը այժմ փակվել է վառելափայտ տեղափոխելու համար, իսկ մարզի սահմանամերձ, անտառամերձ գյուղերի հազարավոր ընտանիքներ ձմռան համար վառելափայտի անհրաժեշտ պաշար չեն կուտակել։